Աստվածընկալ եկեղեցի

 

Աստվածընկալ եկեղեցին կառուցվել է 4-13-րդ դարերում: Վանքը վանական համալիր է պատմական Նիգ գավառում՝ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մոտ: Այն գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափին՝ բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ մինչև Քասաղ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում ձորն է, որտեղով հոսում է գետը, իսկ գետի ձախ ափին՝ բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։ Վանական համալիրի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը՝ Գնթունիները: Ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրել է.« Կաթողիկե եկեղեցին կառուցված է մոտավորապես Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով»։ Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները։ 1827 թվականի երկրաշարժից շինությունը վնասվել է: 1990-ական թթ-ի կեսերին եգիպտահայ մի բարերարի հովանավորությամբ սկսվեց գավթի վերականգնումը։ Գավիթը, որի կտուրի մի փոքր հատվածն էր ավերված, ամբողջովին քանդվեց ու, ցավոք, այդպես էլ առ այսօր մնում է։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով