մուկն ու ձյուն

Մուկն ու ձուն

Ստեփան Զորյան

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ: Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը: Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են նրան ու սպասում: Մեկ էլ հավի բույնը բարձրացած մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ: Այստեղ միայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորին,  երկու կողից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի: Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր: Ձուն բնի բերանը հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին: Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց: Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը: Ձուն ընկավ պատի անցքի մեջ: Ձվի հետ անհետացան նաև մկները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր անծանոթ բառերն ու օնլայն բառարանի օգնությամբ

բացատրի՛ր։

————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————————

  1. Ինչպե՞ս էր մուկը բռնել ձուն:

——————————————————————————————————————

  1. Քո կարծիքով, ի՞նչ էր ասում ձուն, երբ իրեն տանում էին:

——————————————————————————————————————

  1. Իսկ մկներն ի՞նչ էին ասում:

——————————————————————————————————————

  1. Ինչպե՞ս է կոչվում.

բառերի մառանը —

գրքերի մառանը —

նկարների մառանը –

 

  1. Շարունակի՛ր.

Մկների երկիրը կոչվում է Մկստան:

Վախկոտների երկիրը կոչվում է ————————————————————————

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով