Քեֆ անողին քեֆ չիպակսիլ

Ժամանակով Բաղդադ քաղաքում
նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։
Էս թագավորը սովորություն ուներ՝
շորերը փոխած ման էր գալիս իմանալու,
թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։
Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած,
անցնելիս է լինում մի խուլ փողոցով։
Մի աղքատ տնակից երգի ու
նվագի ձայներ է լսում։
Կանգ է առնում, հետաքրքրվում է ու ներս մտնում։
Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու
մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի
վրա նստած տանտերն ու երաժիշտները։
Աղքատ ընթրիքի շուրջը նվագում են,
երգում ու զվարճանում։

 

***

Անունդ ի՞նչ է, բարեկամ

Իմ անունը Հասան է։

Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր,
ի՞նչ արհեստի տեր ես դու,
ի՜նչքան փող ես աշխատում,
որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։

Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,
Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։
Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում,
օրը մի չնչին բան եմ վաստակում։
Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս,
մյուս մասն էլ էս երաժիշտներին։
Նստում ենք, ուրախանում։
Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ
աստված հասցնում է, ավելի լավ։

Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան,
բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ
աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք
հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,
այժմ քնենք, դերվիշ բաբա։
Աստված ողորմած է քեֆ անողին քեֆ չի պակսիլ։

***

 Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, 
արի, է՛ երեկվա խոսքդ էլ կատարվեց, 
թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

Եվ երևի շատ փող է տվել․․․

Չէ՜, ինչ փող մի գրոշ չտվին։ 
Դատարկ տուն ղրկեցին։

Հապա որտեղի՞ց ես փող գտել, 
որ դարձյալ քեֆ ես անում։

Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով