Daily Archives: 23 Մայիսի, 2023

Աստվածընկալ եկեղեցի

 

Աստվածընկալ եկեղեցին կառուցվել է 4-13-րդ դարերում: Վանքը վանական համալիր է պատմական Նիգ գավառում՝ Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի մոտ: Այն գտնվում է Քասաղ գետի կիրճի աջ ափին՝ բարձր բլրի վրա։ Տարբեր դարերում կառուցված շինությունները մի ընդհանուր միասնությամբ ձուլվել են շրջապատի բնությանը, հարազատ ու համահունչ են նրան։ Աջ կողմում գահավեժ ժայռեր են, ձախում՝ մինչև Քասաղ գետը իջնող թեք լեռնալանջեր, ներքևում ձորն է, որտեղով հոսում է գետը, իսկ գետի ձախ ափին՝ բարձունքի վրա՝ միջնադարյան բերդը։ Վանական համալիրի տեղն ընտրել ու կառուցել են Նիգ գավառի այն ժամանակի տերերը՝ Գնթունիները: Ճարտարապետ Թորոս Թորամանյանը գրել է.« Կաթողիկե եկեղեցին կառուցված է մոտավորապես Անիի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ձևով և չափով»։ Եկեղեցին գրեթե ամբողջական պահպանվել է մինչև 19-րդ դարի 20-ական թվականները։ 1827 թվականի երկրաշարժից շինությունը վնասվել է: 1990-ական թթ-ի կեսերին եգիպտահայ մի բարերարի հովանավորությամբ սկսվեց գավթի վերականգնումը։ Գավիթը, որի կտուրի մի փոքր հատվածն էր ավերված, ամբողջովին քանդվեց ու, ցավոք, այդպես էլ առ այսօր մնում է։



Պատմություն

Սուրբ Սարգսի վանական համալիրը, որը հիմնադրվել է 5-7-րդ դարերում Ուշի գյուղից 1կմ արևմուտք` բարձունքի վրա։ Վանքի մասին վկայում են Պատմահայր Մ. Խորենացին և Ղևոնդ Ալիշանը։ Համալիրը կազմում են երկու եկեղեցի, գավիթը, պարսպապատերը, օժանդակ շինությունները։ Հիմնադրվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ս. Սարգսի աճյունը բերել է նախ Կարբի, ապա [null Ուշի] և սրբի մասունքների վրա հիմնել եկեղեցին։ Հնագույնը Ս. Սարգիս միանավ թաղածածկ եկեղեցին է, որի պայտաձև Ավագ խորանից մուտք կա դեպի հյուսիսից կից ավանդատուն։ Պատերի ստորին՝ վաղմիջնադարյան մասը շարված է կոպտատաշ բազալտ քարով, իսկ վերին մասը 1203-ին վերակառուցվել է սրբատաշ սև տուֆով։ XII դ. վերջին – XIII դ. 1-ին կեսին Ս. Սարգիս եկեղեցուն հվ-ից կից, մեկ զույգ մույթերով գմբեթավոր դահլիճի հորինվածքով կառուցվել է վանքի գլխավոր ստորին մասը, բուսական և երկրաչափական զարդաքանդակներով արմտ. և հվ. շքամուտքերը, շքեղ քանդակազարդ բեմառաջքը, առանձին մանրամասներ (գմբեթի բազմանիստ թմբուկի զարդագոտու ու քիվի բեկորներ ևն)։ Եկեղեցու Ավագ խորանը և առաստաղը ծածկված են եղել որմնանկարներով, շենքի գեղարվեստական արտահայտչականությանը նպաստել է նաև բազմագույն քարերի օգտագործումը։

XIII դ. վանքը Վաչուտյան իշխաններից ստացել է մի շարք նվիրատվություններ։Read more: Պատմություն



Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին

Ռուդոլֆ Էրիխ Ռասպե («Մյունխհաուզենի արկածները» գրքից)
Բարեբախտաբար, ես հիշեցի, որ Թուրքիայում մի այնպիսի բույս կա, որը
շատ արագ է աճում եւ, երբեմն, մինչև երկինք հասնում։
Դա բակլան է։ Մի րոպե անգամ չկորցնելով, մի այդպիսի բակլա տնկեցի, եւ
բակլան իսկույն սկսեց աճել։
Աճեց, աճեց ու շուտով հասավ լուսնին։
— Ուռա՜,– գոչեցի ես եւ սկսեցի ցողունով վեր բարձրանալ։ Մի ժամից հետո
լուսնին հասա։
Կացինս գտնելու համար երկար ժամանակ կորցրի։ Լուսինն էլ է արծաթից,
կացինն էլ. արծաթը որ արծաթի վրա դնես, չի երեւա։ Վերջիվերջո կացինս գտա մի
կույտ փտած դարմանի մեջ։
Ուրախ-ուրախ գոտուս մեջ խրեցի եւ ուզում էի ցած իջնել։
Բայց չհաջողվեց, արեգակը չորացրել էր բակլայի ցողունը, որը կտոր-կտոր
եղավ ու թափվեց։ Վշտից լացս հազիվ պահեցի։
Ի՞նչ անել։ Ի՞նչ անել։ Մի՞թե ես էլ երկիր չեմ վերադառնա։ Մի՞թե ամբողջ
կյանքս պիտի անցկացնեմ այս սառած լուսնի վրա։
Օ՜, ո՛չ, ո՛չ մի դեպքում։
Վազեցի իսկույն դեպի դարմանի կույտը եւ սկսեցի նրանից պարան հյուսել։
Պարանը կարճ դուրս եկավ, բայց ոչինչ։ Սկսեցի պարանով ցած իջնել։ Ձախ
ձեռքով իջնում էի, իսկ աջով կացինն էի բռնել։
Շուտով պարանը պրծավ, եւ ես օդում կախված մնացի՝ երկնքի եւ երկրի
միջեւ։ Սարսափելի էր, բայց գլուխս չկորցրի։

Read more: Առաջին ճանապարհորդությունս դեպի լուսին



Seasons 

There are four seasons in a year. They are winter, spring summer and autumn. 

The winter months are December, January and February. It is usually cold in winter. It often snows in winter. We can play snowballs and make a snowman. In winter days are short and nights are long. 

The spring months are March, April and May. It isn’t cold in spring. It is warm and nice. Snow melts and birds begin to sing. Nature wakes up in spring. You can see small green leaves in trees and the first flower of spring, the snowdrop. 

The summer months are June, July and August. It is very hot in summer. We can eat ice-cream. We can go outside and play different outdoor games. We can swim too. Days are long and nights are short in summer. 

The autumn months are September, October and November. It is warm in September and October. But sometimes it is cold in November. Autumn has got a lot of colours. Leaves are yellow, brown, and red in autumn. It often rains in autumn.  

All the seasons are beautiful.