Category Archives: Մայրենի

մայրենի 10.05

Հնչյուն բառի այն ամենափոքրմասնիկն է, որը արտասանվում է և լսվում է։

Հնչյունները լինում են երկու տեսակ՝

  • ձայնավոր հնչյուններ, որոնք երկար են արտասանվում,
  • բաղաձայն հնչյուններ, որոնք չեն կարող երկար արտասանվել։

Ձայնավոր հնչյուններն են՝  ա, օ(ո), ու, ը, է(ե), ի։

      Բաղաձայն հնչյուններ են՝ բ, գ, դ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ, ճ, մ, յ, ն, շ, չ, պ ջ, ռ, ս, վ, տ, ր, ց, փ, ք, ֆ։

Տառը հնչյունի գրության նշանն է, որը գրվում է և կարդացվում։

  1. Լրացրու՛ բաց թողնված տառերը։

Է կամ ե

ես, էինք, էշ, եր, էկրան,  էժան, ելակ, երիցուկ, երջանիկ, Էմմա, երկաթ, ե րամ, լայնեկրան, ելևեջ, էջմիածին, երշիկ, պարզերես։

Օ կամ ո

օրորոց, օղակ, օգնել, օրդ, որակ, օրինակ, օտար, ողկույզ, որս, ոսպ, ոռոգել, օտար, օշական, ոթյակ, ոչխար, օրջ, ոռնոց։

Տեղադրի՛ր ը անհրաժեշտության դեպքում։

*նծա, ընդամենը, *սկիզբ,  *մբռնել, ընտանիք, ըզգալ, *սթափվել, *շտապել, ըմպել, նըձուղտ, ընդունակ, ընթրիք։

 



Մեղուների մասին (տեղեկատվական)

 

Մեղուներն ապրում են մեծ խմբերով եւ յուրաքանչյուր առանձյակ զբաղվում

է որոշակի գործով: Ընտանիքի գլխավոր անդամը մայրն է, որը ոչ մի աշխատանք

չի կատարում: Երբ փեթակում ծնվում է երիտասարդ մայր, ծեր մայրն իր պարսի

հետ լքում է փեթակը: Ծնվելուց մի քանի օր անց մայր մեղուն սկսում է

առանձնանալ իր չափով եւ գունավորմամբ ու տեղակայվում է փեթակի

կենտրոնում:

Առողջ եւ ուժեղ մայրը մեղվաընտանիքի սյունն է: Առանց մոր մնացած

աշխատավոր մեղուները հատուկ ձայն են արձակում կամ հավաքվում փեթակի

մուտքի մոտ:

Նոր ծնված մեղուները նեկտար չեն հավաքում, նրանց կերակրում են մյուս

աշխատավոր մեղուները: Տասն օր հետո նրանք նույնպես պետք է աշխատեն,

հակառակ դեպքում սովից կսատկեն: Աշխատանքային օրվա ավարտինRead more: Մեղուների մասին (տեղեկատվական)



ՄԵՂՈՒՆ ՈՒ ՄԱՐԴԸ

 

Մեղուն մեկ անգամ հարցրեց իր տիրոջը:
— Քո կենդանիներից ո՞րն է ամենից օգտակարը:
— Գիտեմ, դու երևի կարծում ես, թե ամենից օգտակարը դու ես, բայց սխալվում ես, —
պատասխանեց տերը:
— Ինչպե՞ս, տեր, ո՞րն է այն կենդանին, որ ինձանից ավելի օգտակար է:

— Ոչխարը:
— Այդ հաշիվ չէ, տեր. ոչխարը իմ հասակակից չէ: Նա մի ահագին կենդանի է, իսկ ես մի
միջատ եմ: Դու պետք է ինձ իմ ընկերների հետ համեմատես:
— Շատ բարի. շերամը քեզ պես փոքր է, բայց քեզանից շատ օգուտ է տալիս:
— Շերամը ո՞րն է:
— Շերամն այն իմաստուն որդն է, որ մեզ համար աննման քնքուշ մետաքս է շինում:
— Հա˜ , իմացա, այդ այն շատակեր ճիճուն չէ՞, որին անդադար կերակրում եք թթան
տերևներով:
— Նա ինքն է:
— Բայց գիտե՞ս, տեր, նրա չափ որ մեզ էլ կերակրեք, մենք մեղրի տեղ ոսկի կշինենք ձեզ
համար: Դուք ոչ մի կենդանի չունեք, որ իր կերակուրը մեզ նման ինքը լինի շինելիս և
ուրիշներին էլ բաժին լինի տալիս: Այնպես չէ՞, պարոնս:
— Այո, այդ կողմից դու ուղիղ ես . մենք դեպի ձեզ շատ ապերախտ ենք, որովհետև
բոլորովին անխնամ ենք թողնում ձեզ…
Մեղուն ուրախացավ տիրոջ պատասխանիցը և թռավ նստեց վարդենու վրա:

 

Առաջադրանքներ

1.Դուրս գրի՛ր անծանոթ բառերը, բացատրի՛ր առցանց բառարանի օգնությամբ:

շերամ- գոյական,
մետաքսաթել  հյուսող որդ,որ սնվում է թթենու տերևով։

2.Առակից գտի՛ր բոլոր ինչպիսի՞ հարցին պատասխանող բառերը, նրանց ավելացրո՛ւ ի՞նչ հարցին պատասխանող բառեր, ստացի՛ր նոր բառակապակցություններ:
Իմաստուն որդ
քնքուշ մետաքս
շատակեր ճիճու

3. Ստացված բառակապակցություններով՝ հորինի՛ր նոր փոքրիկ պատում:
Մետաքսաթել գործող որդը՝շատ աշխատասեր և իմաստուն որդ էր,սակայն շատերը կարծում էին ,որ նա ուղակի շատակեր ճիճու է,որը սնվում է թթենու տերևներով։

 

 



Կենդանիների վեճը Ղազարոս Աղայան

 

Եզը, կովը և շունը վիճում էին միմյանց հետ և ամեն մեկը պնդում էր, թե՝ մեր

տերը ամենից շատ ինձ է սիրում:

— Իհարկե նա ինձ ամենքիցդ շատ է սիրում,- ասում է եզը և գիտե՞ք ինչու

համար: Նրա համար, որ ես եմ նրա արորն ու տափանը քաշում, ես եմ նրա համարRead more: Կենդանիների վեճը Ղազարոս Աղայան



Գարուն իմ աչքերով

«Գարունն իմ աչքերով»՝ վերնագրով գրի՛ր փոքրիկ նկարագրություն։ Ինչպիսի՞ն է գարունը, Ի՞նչ է հիշեցնում կամ ի՞նչ գույն ունի։ Ինչպիսի՞ գարուն ես սիրում։Ի՞նչ է տեղի ունենում գարնանաը։ Նկարագրությունը հրապարակի՛ր քո բլոգում, հղումն ուղարկի՛ր։ Ցանկության դեպքում կարողես ձայնագրել։Read more: Գարուն իմ աչքերով



Ճամփորդապատում

Մենք  այսօր գնացելենք Հովաննես թումանյանի թանգարան ։ և ես    տեսել եմ իր հագուստը , իր կնոչը և գիտեմ որ հովանես թումանյանը ունի 10 Երեխա։ և տեսել եմ իր տան մեջ։ և պահարաների թիվը 13 թիվ է , և գնացինք իր յուրա սենյակը։

Մեզ , այնտեղ  ցույց տվեցին , իր տունը  և տեսանք իր մայրիկին և հայրիկին։

և գիտեյի եմ  որ նրա գրքերը 10 էին պահպանվել է 8000 գիրք։

 

 

 

 

 

 



նախապատրաստական աշխատանք

Բարև ձեզ մենք  այսօր , գնալույ ենք հովաննես թումնայանի թանգարան ։

Մենք հիմա քարտեզ ենք գծում , և հիմա գնալույենք հովաննես թումանյանի թանգարանի։



Քեֆ անողին քեֆ չիպակսիլ

Ժամանակով Բաղդադ քաղաքում
նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։
Էս թագավորը սովորություն ուներ՝
շորերը փոխած ման էր գալիս իմանալու,
թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։
Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած,
անցնելիս է լինում մի խուլ փողոցով։
Մի աղքատ տնակից երգի ու
նվագի ձայներ է լսում։
Կանգ է առնում, հետաքրքրվում է ու ներս մտնում։
Ներս է մտնում, տեսնում՝ դատարկ ու
մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի
վրա նստած տանտերն ու երաժիշտները։
Աղքատ ընթրիքի շուրջը նվագում են,
երգում ու զվարճանում։

 

***

Անունդ ի՞նչ է, բարեկամ

Իմ անունը Հասան է։

Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր,
ի՞նչ արհեստի տեր ես դու,
ի՜նչքան փող ես աշխատում,
որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։

Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,
Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։
Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում,
օրը մի չնչին բան եմ վաստակում։
Երեկոները բերում եմ, մի մասը ապրուստի եմ տալիս,
մյուս մասն էլ էս երաժիշտներին։
Նստում ենք, ուրախանում։
Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ
աստված հասցնում է, ավելի լավ։

Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան,
բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ
աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։
Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք
հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչությունը չպիտի լինի։

Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք,
այժմ քնենք, դերվիշ բաբա։
Աստված ողորմած է քեֆ անողին քեֆ չի պակսիլ։

***

 Դերվի՜շ, դերվի՜շ, քո տունը չքանդվի, 
արի, է՛ երեկվա խոսքդ էլ կատարվեց, 
թագավորն ինձ պալատում պաշտոն է տվել։

Եվ երևի շատ փող է տվել․․․

Չէ՜, ինչ փող մի գրոշ չտվին։ 
Դատարկ տուն ղրկեցին։

Հապա որտեղի՞ց ես փող գտել, 
որ դարձյալ քեֆ ես անում։

Մի թուր են կապել մեջքս։ Իրիկունը տուն գալիս մտածեցի, թե՝ հո ես մարդ չեմ սպանելու։ Տարա, պողպատի շեղբը ծախեցի, պողպատի փոխարեն փայտե շինել տվի, մեջը դրի, եկա տուն։ Եկա պողպատի փողով քեֆ սարքեցի։ Լավ եմ արել, չէ՞, դերվիշ ավելի լավ է ուրախություն ունենալ, քան մարդ սպանելու սուր։

 



Ծիծեռնակին Աթաբեկ Խնկ

Ծիծեռնակին

Աթաբեկ Խնկ

ոյան

Դու կապուտակ ծովով արի,

Թեթև, թեթև թևով արի,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան երգով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

Սևիկ — մևիկ աչիկ ունես,

Մկրատաձև պոչիկ ունես,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։

Ծիծեռնակով գարուն կգա,

Առանց ծիծեռ գարուն չկա,

Ծովի փրփուր լանջով արի,

Գարնան շնչով, կանչով արի։

Արի, արի, սիրուն ծիծեռ,

Արի, արի, գարուն դու բեր։ Հարցեր և առաջադրանքներ

  1. Նկարագրի՛ր ծիծեռնակի գալն՝ ըստ բանաստեղծության:

Ծիծեռնակը բանաստեղծուցունով  արի գարուն դու բեր

Արի արի սիրուն ծիծեռ

  1. Նկարագրի՛ր այս բանաստեղծության ծիծեռնակին:

Ծիծեռնակը սիրուն է  սևիկ մևիկ աչք էր ունի։

  1. Ինչպե՞ս ես հասկանում.

Դու կապուտակ ծովով արի — Գարնան շնչով կանչով արի ։

դու  կապուտակ  ծովով  արի    գարնան շնչով արի

  1. Ծիծեռնակների մասին 10 փաստ առանձնացրո՛ւ և որևէ ձևով (ռադիոնյութ,
  2. 1. Եթե ծիծեռնակները բարձր են թռչում ուրեմն արևոտ օր է սպասվում,իսկ եթե ցածր են թռչում, ուրեմն օրը անձրևոտ է լինելու։

    2. Բույնը ափսեանման է,սարքում է ցեխից և ամրացնում ժայռերին,շենքերի պատերին,տանիքների անկյուններում և կամուրջների տակ։

    3. Տները կառուցում են տարբեր ճյուղերից և իրենց թուքով ճյուղերը իրար ամրացնում։

    4. Մայիս-Հունիս ամիսներին դնում է 4-6 սպիտակ կարմրագորշ ձվեր։

    5. Սնվում է հիմնականում միջատներով, որոնց որսում է թռիչքի ընթացքում։

    6. Կան ծիծեռնակի 179 տեսակ,Հայաստանում կան 5 տեսակներ օրինակ՛ քաղաքային,ժայռային,գյուղական,առափնյա և շիկագոտի։

    7. Վերադառնում են Մարտ-Ապրիլ ամիսներին։

    8. Կառուցվածքով թռչուններ են։Կտուցը թույլ է,հիմքում լայն,բերանի բացվածքը՛մեծ,թևերը՛ նեղ,երկար մկրատաձև պոչ,ոտքերը ու մատները ՛ թույլ զարգացած։

    9. Ձմռանը նրանք թռչում են տաք երկրներ և երբ մեզ մոտ եղանակը տաքանում է նրանք վերադառնում են։

    10. Թռիչքը սահուն է ՛ թևերի արագ թափահարումով։

տեսանյութ, սալիկահանդես) ներկայացրո՛ւ բլոգումդ:

  1. Հորինի՛ր. «Գարուն բերող ծիծեռնակը»։


Անխելք մարդ նամակ

Բարև անխելք մարդ ես Արայիկն եմ ես գիտ եմ , որ դու գնացել էս

աստվածի մոտ բայց, դու հանդիպել էս գայլին չոր  ծառին և տխուր աղջկան։ նրանք  ասում եին որ դու գնաս աստվածին ասես իրենց

ասածը և դու գնացիր աստվածի մոտ և աստվածը քես աստվածը բախտ տվեց, և դու գայլին չոգնեցիր դրա համար գայլ քեզ կերավ։



Next page →
← Previous page